Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Սրբազան պայքարը մեկ մարդու պայքար չի, այլ բոլորիս

Սրբազան պայքարը մեկ մարդու պայքար չի, այլ բոլորիս
10.05.2024 | 10:11

20 տարուց ավելի է ռուսալեզու բազմամիլիոնանոց լրատվամիջոցում Հայ Եկեղեցու նորություններն եմ լուսաբանում։

Եվ տարիների ընթացքում հոգևորականներից շատերին անձամբ եմ ճանաչում։

Չկա և մեկը, որ թերուս լինի, կիսագրագետ, կամ կեղծ, նկարած դիպլոմներով։

Հակառակը, շատ ուսյալ, կիրթ, իսկ վարդապետաց կազմը ամենաբարձր մակարդակով տարբեր աշխարհահռչակ բուհերում կրթություն ստացած հոգևորականներ են։

Հայ Եկեղեցին, իր հիմնադրումից սկսած է լուսավորության, կրթության ուղին վերցրել։

Մենք դպրոցներ, համալսարաններ հենց Եկեղեցու շնորհիվ ենք դարեր առաջ ունեցել։

Հիմա մի ստախոս, տգետ, թշնամու ագենտ տկարամտին ի՞նչ եք կարծում էսքան ուսյալներով չե՞ն կարողանալու ծակը կոխեն։

Խելքը դուխին հաղթելու է, այլ տարբերակ չկա։

Պարզապես, մեկ մարդու վրա մի գցեք ամբողջ ծանրության բեռը։

Մեկս մյուսով պիտի Նիկոլի իշխանության վերջը դնենք։

Դա պետք է առանց ավելորդ ոգևորության, սթափ ուղեղով, կշռադատված քայլերով արվի։

Սրբազան պայքարը մեկ մարդու պայքար չի, այլ բոլորիս։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1088

Մեկնաբանություններ